News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ փետրվարի 12-ին, հետաձգել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ՝ փաստաբանի միջնորդության քննարկումը:

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ քննիչը բացակա է եղել, իսկ դատարանը որոշել է, որ նրա կարծիքը պետք է լսի պարտադիր ու քննությունը հետաձգել է:

«Մենք դիմել էինք Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով կալանավորման որոշումը: Մեր բողոքը մերժվել էր, այդ պատճառով մենք միջնորդություն ներկայացրին գրավ կիրառելու վերաբերյալ: Մենք կարծում ենք՝ կալանավորումը պետք է չկիրառվեր»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Դատարանի որոշմամբ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ