News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Pasona Group  ճապոնական ընկերությունը իր գրասենյակային ընդարձակ տարածքն   օգտագործում է ոչ միայն  հաճախորդների հետ աշխատելու, այլեւ բանջարեղեն, մրգեր ու հատիկավոր կուլտուրաներ աճեցնելու համար։ Այստեղ կոկիկ շարքերով  աճում են բրինձ, կանաչի ու  կուլտուրաներ,  առաստաղից կախված են լոլիկներ, լոբի ու այլ  բույսեր։  Գրասենյակային կանաչ բանջարանոցը դարձել է դիզայնի գլխավոր տարրը, այն նաեւ մաքրում ու խոնավացնում է օդը։  Հավաքված բերքը ամբողջովին գործածվում է ճաշարանում, իսկ եթե ավելցուկ է առաջանում, այն վաճառում են աշխատակիցներին շատ մատչելի գնով։ Բացի դրանից բույսերի հետ աշխատանքը բարենպաստ է անդրադառնում կոլեկտիվի աշխատունակության ու հոգեբանական կլիմայի վրա, հայտնում է Kedem-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ