News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներն այսօր՝ փետրվարի 12-ին հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի փոխդեսպան Անդրեյ Իվանովի և դեսպանության առաջին քարտուղար, դեսպանության քաղաքական հարցերով խմբի ղեկավար Ալեքսանդր Վասիլևի հետ: Հանդիպմանը մասնակցել են «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամներ Հմայակ Հովհաննիսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Գարեգին Չուգասզյանը:

«Նոր Հայաստանի» տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի պատվիրակությունը հանդիպումների շարք է անցկացնում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված պետությունների դեսպանությունների հետ՝ Ճակատի քաղաքական պլատֆորմը, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնելու նպատակով:

Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել երկուստեք օգտակար քննարկման առթիվ և համաձայնել են շարունակել շփումները նաև առաջիկայում»:

Տպել
Ամենաշատ