News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժամանակն է գործողությունների անցնելու», - նշել է պրեֆեկտը: Նա ընդգծել է, որ Կալեում հաստատված անօրինական ներգաղթյալները «ծայրաստիճան վատ պայմաններում են ապրում»:

Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող քաղաքում մոտ   4,5-6 հազար անօրինական ներգաղթյալ է կենտրոնացած, որոնք պարբերաբար փորձեր են ձեռնարկում այս կամ այն եղանակով Լա Մանշի նեղուցով Մեծ Բրիտանիա հասնելու: Անօրինական ներգաղթյալների այդպիսի զանգվածային ներկայությունն արդեն բազմիցս թունելում խնդիրների է հանգեցնում, որը Ֆրանսիայից Միացյալ Թագավորություն, ինչպես նաեւ հենց Կալեում  ամենակարճ ճանապարհն է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը

Ի սկզբանե ներգաղթյալների կողմից արագ-արագ կառուցված թշվառ խրճիթները ժամանակի հետ սկսեցին նմանվել «քաղաքի մեջ քաղաքի», նշում են դիտորդները: Այնտեղ առեւտրական քաղաքներ հայտնվեցին, վարսավիրանոցներ: Սակայն կյանքի պայմանները շարունակում են ծանր մնալ:  Հաճախակի են  Աֆրիկայից եւ Մերձավոր արեւելքից ավելի լավ ճակատագրի փնտրտուքում Եվրոպա եկած եւ այժմ Կալեի հետնախորշերում թշվառ գոյություն քարշ տվող կանանց հանդեպ բռնության դեպքերը: 

Ներգաղթյալների արտագրոհները իրենց գագաթնակետին հասան  2015-ի ամռանը, երբ առանձին օրերի ֆրանսիական ոստիկանությունը «Եվրոթունել» անօրինական ներթափանցման  2,5 հազար փորձ էր գրանցում:  Դրանից հետո Փարիզը եւ Լոնդոնը արտակարգ գագաթնաժողով անցկացրին, որի ընթացքում որոշում կայացվեց երկաթուղային ճանապարհներին եւ ավտոմայրուղիներին անվտանգության միջոցների խստացման վերաբերյալ:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ