Instagram ծառայությունը տեսանյութերի դիտման հաշվիչ կավելացնի։ Այս մասին ասված է ընկերության պաշտոնական բլոգում։
Դիտումների հաշվիչը կհայտնվի լայքերի հաշվիչի տեղում։ Օգտատերերն առաջվա պես կարող են տեսնել լայքերի քանակը. բավակն կլինի սեղմել դիտումների քանակի վրա, փոխանցում է Gazeta-ն։
Նոր գործառույթը հատկապես օգտակար կլինի ընկերությունների, արտիստների համար, որոնք Instagram հռչակ են վայելում։ Նրանք այդպիսով կարող են իմանալ, թե ինչն է հետաքրքրում իրենց բաժանորդներին։