News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սահմանադրական հանրաքվեի կեղծումից հետո մեր երկրում հետեւողականորեն հաստատվում է միակուսակցական բռնապետության ռեժիմ, ինչի հետեւանքով մարդու հիմնական իրավունքները եւ ազատությունները ոտնահարվում են ավելի համակարգված եղանակով: Այդ մասին ասվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հայտարարության մեջ։

«Նման բացասական զարգացման միտումները նկատելի դարձան արդեն հանրաքվեի եւ դրան հաջորդող օրերին, երբ կիրառվեցին ընտրախախտումների բոլոր հնարավոր ձեւերը, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրաքվեի ցանկալի արդյունքն ապահովեց բողոքող քաղաքացիների դեմ հանված ոստիկանական զորքերի հոծ շարքերի աջակցությամբ:

Հայաստանի համար այս աղետալի գործընթացի հաջորդ դրսեւորումը Ամանորի գիշերը ակնհայտ ապօրինի եւ անհիմն կերպով Գեւորգ Սաֆարյանի ձերբակալումն ու հետագա կալանավորումն էր, ինչի հետեւանքով մեր երկիրը 2016 թ. դիմավորեց նոր քաղբանտարկյալով:

Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու եւ հանրաքվեի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ միջազգային համայնքի պահանջները չկատարելը եւ դրանց վերաբերյալ վարչախմբի ներկայացուցիչների քամահրական կարծիքները նույնպես վկայում են բռնապետական ռեժիմի սաստկացման մասին:

Անսպասելի չէր, որ մարդու իրավունքների համակարգված խախտումների միջոցով կուսակցապետությունն ամրապնդելու նպատակով վաղ թե ուշ պետք է քայլեր կատարվեին նաեւ հավաքների ազատությունը սահմանափակելու ուղղությամբ:

Այդ օրը, ինչպես ասում են, չուշացավ: Նախ՝ վարչախմբի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում ստահոդ լուրեր հայտնվեցին այն մասին, որ Ազատության հրապարակում հերթապահող «Նոր Հայաստանի»-ի ներկայացուցիչները հակաիրավական վարք են դրսեւորում: Այնուհետեւ, ինչպես կանխատեսվեց հունվարի 22-ին տեղի ունեցած «Նոր Հայաստանի»-ի մամուլի ասուլիսի ժամանակ, ոստիկանությունը սադրանք կազմակերպեց հրապարակում, սակայն հերթապահողների զգոնության եւ իրավապատշաճ վարքի պատճառով չհաջողեց մինչեւ վերջ իրականացնել «Նոր Հայաստան»-ին հրապարակից դուրս հանելու ծրագիրը:

Մտահոգված լինելով, որ հրապարակում մշտական ներկայության մթնոլորտը կարող է համախմբող գործոն դառնալ «Նոր Հայաստանի»-ի նախաձեռնած մարտի 1-ի հանրահավաքի համար, վարչախումբը Երեւանի քաղաքապետարանին հանձնարարեց պարզապես անտեսել օրենքը եւ փետրվարի 26-ից սկսած սահմանափակել գիշերային ժամերին Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու՝ «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչների ազատությունը:

Հատկանշական է, որ քաղաքապետարանը մարդու այդ հիմնական ազատությունը ոտնահարելիս վարվում է հայաստանյան քրեական ռեժիմին խիստ բնորոշ ձեւով՝ հղում կատարելով այն երաշխավորող միջազգային-իրավական նորմերին, սակայն հիմք ընդունելով ոստիկանության՝ օրենքի պահանջներին հակասող ձեւով ու բովանդակությամբ ներկայացված կարծիքը, որի առանցքը նրա իսկ կազմակերպած վերոհիշյալ սադրանքն է:

Ստեղծված իրավիճակում մեր երկրի հետագա բռնապետացումը կանխելու եւ սահմանադրականություն հաստատելու համար կարեւոր է դառնում միջազգային համայնքի գործնական աջակցությունը, մասնավորապես՝ միջազգային պատժամիջոցների կիրառումը վարչախմբի՝ մարդու իրավունքները ոտնահարող ներկայացուցիչների նկատմամբ»,- նշել են հայտարարության հեղինակները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ