News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2015 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ կիրառել են բռնություն՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին:

Այս կերպ՝ ոստիկանության աշխատակիցները հարկադրել են իրեն բացատրություններ տալ իրականում իր կողմից չկատարված՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ Ա. Թ.-ի բնակարանից գույքի գաղտնի հափշտակության փորձ կատարելու վերաբերյալ: Արդյունքում ինքը չդիմանալով կիրառված բռնություններին՝ ստորագրել է ոստիկանության աշխատակցի կազմած արձանագրության տակ:

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնից ստացվել է նրա վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննիչ Ս.Մելիքյանի մոտ Կարեն Ղ.-ն անձամբ գրելու միջոցով բացատրություն է տվել, որում մանրամասն շարադրել է իր կողմից գողության փորձ կատարելու, տուժողի որդու կողմից իրեն ծեծի ենթարկելու հանգամանքները: Պարզվել է նաեւ, որ նույն քրեական գործով Կարեն Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որպես տուժող հարցաքննվելիս Կարեն Ղ.-ն հերքել է իր ձեռքով բացատրություն գրելու, գողության, ինչպես նաեւ տուժողի որդու կողմից իրեն ծեծի ենթարկելու մանրամասները հիշատակելու հանգամանքը եւ նշել է, որ հիշյալ  բացատրության մեջ միայն առկա ստորագրություններն են իրենը եւ բացատրության վերջում  հետաքննիչի կողմից թելադրված՝ «…լրացուցիչ բացատրությունը գրեցի անձամբ, ճիշտ է, որի համար ստորագրում եմ» նախադասությունն է գրվել իր կողմից:

Կարեն Ղ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրության բնօրինակը առգրավել է եւ նշված բացատրության բովանդակությունը գրողին պարզելու նպատակով նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ պարզվել է, որ բացատրությունը գրվել է անձամբ Կարեն Ղ.-ի կողմից:

Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են բոլոր հնարավոր անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունները ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներ Գեւորգ Բարեյանի եւ Ամատունի Հակոբյանի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել եւ չեն հաստատվել ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներ Գեւորգ Բարեյանի եւ Ամատունի Հակոբյանի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով, միեւնույն ժամանակ, քննությամբ բավարար ապացույցների համակցությամբ չի հաստատվել նաեւ ոստիկանության հիշյալ բաժնի հետաքննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքը, ուստի որոշվել է նրա նկատմաբ եւս քրեական հետապնդում չիրականացնել հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Արդյունքում կարճվել է հիշյալ քրեական գործով վարույթը եւ որոշում է կայացվել Կարեն Ղ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ եւ այն ուղարկել ըստ քննչական ենթակայության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ