News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մեկնաբանել է, թե ինչու ընդգրկված չէ սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի կազմում:

«Կարծում եմ՝ դժվար չէր նկատել, որ Արդարադատության նախարարությունն է առաջին կատարողն ու հիմնական պատասխանատուն հրամանագրի մեջ նշված 12 իրավական ակտերից 11-ի համար, ինչը նշանակում է՝ վստահություն եւ աշխատանքի մեծ ծավալ¦,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախարարությունը, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, բազմաթիվ այլ իրավական ակտերի մշակման համար է պատասխանատու:

Նախարարի խոսքով՝ ՀՀ նախագահի հրամանագրով խորհրդի անդամները պետք է աջակցեն օրենքի մշակման համար պատասխանատու մարմիններին՝ այս դեպքում Արդարադատության նախարարությանը եւ մյուս կատարողներին:

«Իսկ տրամաբանությունը հուշում է՝ այն մարմինը, որն օրենք  է մշակում՝ չի կարող աջակցել եւ խորհուրդ տալ ինքն իրեն: Ընդհանրապես, երեւույթներին պետք է ցուցաբերել ոչ թե ձեւական, այլ բովանդակային մոտեցում, որովհետեւ ձեւական մոտեցման արդյունքը ինտրիգն է, որը ոչ թե իրականությունն է ներկայացնում, այլ խեղաթյուրում է այն: Իսկ մեր նպատակը, կարծում եմ, դա չէ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ խորհրդակցական խորհրդում ընդգրկված են այն մարդիկ, ովքեր եղել են ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ