News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իլհամ Ալիեւի ռեժիմը փորձեց օրորցի մեջ խեղդել բողոքի ալիքները՝ մարկանց վախեցնելով ւժով, բայց դա նրան չհաջողվեց, գրում է Իտալիայում լուսյ տեսնոկ կոմունիստական Il Manifesto-ը (հեղինակը՝ Սիմոնե Ձոպելարո):

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«Ադրբեջանը պայթյունավտանգ ժամանակներ է ապրում նավթի գների անկման պատճառով: Երկիրը բարոյալքող կոռուպցիան եւ քաղաքական բռնաճնշումները (մամուլի ազատության ցուցանիշով աշխարհում ամենավերջին տեղերն է զբաղեցնում) իրավիճակը հասցրել են անդունդի եզրին:

Քաղաքացիական հասարակությունը, որը հոգնել է իշխանությունների անվերջանալի ամենաթողությունից, դուրս է եկել փողոց: Մի քանի մարդ է մահացել, հարյուրավոր մարդիկ կալանավորվել են: Կառավարությունը, շատ լավ իմանալով, թե որտեղից է գալիս ճգնաժամը, որոշել է վերջ տալ բողոքի ակցիաներին՝ մարդկանց վախեցնելով ուժով:

Չստացվեց, Հունվարին սկսվեց մանաթի անկումը: Bloomberg-ի տվյալներով, ադրբեջանական արժույթը այս տարվա առաջին 3 շաբաթվա ընթացքում արժեզրկվել է 52 տոկոսով:

Խելքը կորցրած Ալիեւի ռեժիմը չի հրաժարվել ուժից, բայց սկսել է փոխզիջում որոնել: Շատերին է զարմացրել Ալիեւի շուրջ 2 տասնյակ հրամանագրերը, որոնք նա հրապարակել է մեկը մյուսի հետեւից: Դրանցից մեկը վերաբերում է թոշակները 10 տոկոսով բարձրացնելուն:

Որոշվել է երկար տարիներ տեւող սպառազինությունների մրցավազքից հետո կտրուկ կրճատել պաշտպանական ծախսերը:

Իսկ հորիզոնում ամպեր են կուտակվում. Standard & Poor’s-ի գնահատականներով, 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կկրճատվի 1 տոկոսով, իսկ արժեզրկումը կհասնի 15 տոկոսի, մինչդեռ մեկ շնչին ընկնող եկամուտը կկրճատվի երկու անգամ:

Այ այսպիսի իրավիճակի հետ գործ ունի Ադրբեջանի նախագահը. Իրավիճակ, որը համեմատելի է Սաուդյան Արաբիայի ճգնաժամի հետ: Սա անսովոր իրավիճակ է ռեժիմի համար, որը տարիներով փորձել է իր քաղաքացիներին կերակրել համընդհանուր բարեկեցության մասին երազանքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ