News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքերի 55 տոկոսը դեմ է 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը կողմ է հարցված թուրքերի 27 տոկոսը: Նման եզրակացության է հանգել Ամերիկյան Մարշալի հիմնադրամն իր կողմից անցկացված հետազոտության արդյունքում: Հետազոտությունը անցկացվել է հունիսին, սակայն դրա արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 15-ին` Բրյուսելում:

Ըստ հետազոտության հեղինակների` հարցման արդյունքները վկայում են, որ Թուրքիայում տիրող տրամադրությունները տարեցտարի լուրջ փոփոխության են ենթարկվում: «Թուրքական հանրությունը հիասթափված է թե' ԱՄՆ-ի, թե' Եվրամիության կողմից տարվող քաղաքականությունից: Ակնհայտ է նաեւ, որ մարդիկ ավելի մեծ ուշադրություն են սկսում դարձնել Թուրքիայի հարաբերություններին արաբական պետությունների հետ», - նշում են Մարշալի հիմնադրամի ներկայացուցիչները` իրենց պնդումն ապացուցելու համար ներկայացնելով հետեւյալ թվային տվյալները. «Թուրքերի թիվը, որոնք ասում են, թե միջազգային ասպարեզում նախեւառաջ հարկավոր է համագործակցել Մերձավոր Արեւելքի պետությունների հետ, կրկնապատկվել է` հասնելով 20 տոկոսի: Իսկ Վաշինգտոնի հետ սերտորեն համագործակցելու կողմնակիցների թիվը, ըստ հարցման, այսօր ընդամենը 6 տոկոս է կազմում»:

Կտրուկ անկում է ապրում նաեւ ԵՄ-ին անդամակցելու կողմնակից թուրքերի թիվը: Հարցման մասնակիցների միայն 38 տոկոսն է կարծում, որ Եվրամիությանն անդամակցելը դրական զարգացումների կհանգեցնի Թուրքիայի համար:

2004 թվականին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գաղափարին կողմ էր արտահայտվել այդ երկրում անցկացված հարցման մասնակիցների 70 տոկոսը:

Զեկույցի հեղինակների կարծիքով` հետազոտության արդյունքները թուրքական արտաքին քաղաքականությունում վերջին տարիներին տեղի ունեցած շրջադարձի վառ ապացույցն են:

«Համեմատած նախորդ տարվա արդյունքների հետ` ավելի քիչ թվով թուրքեր են կարեւորում ՆԱՏՕ-ի դերը, ավելի քիչ են շահագրգռված Եվրամիությանն անդամակցելու հարցում: Համեմատած նախորդ հետազոտության արդյունքների հետ` ավելի քիչ է նաեւ այն հարցվածների թիվը, որոնք պնդում, թե Թուրքիան եվրոպական արժեքների կրող է», - վկայում են հետազոտության հեղինակները:

Մարշալի հիմնադրամի մասնագետները նաեւ փորձել են պարզել` ինչպես են վերաբերվում Եվրամիության անդամ պետություններում այդ կառույցին Թուրքիայի հնարավոր անդամակցությանը: 11 պետություններում անցկացված հետազոտությունը վկայում է` Թուրքիայի հնարավոր անդամակցությանն ամենադրականը տրամադրված են Ռումինիայի բնակիչները. այստեղ այդ ցուցանիշը հասնում է 43 տոկոսի: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու հակառակորդների ամենահոծ բանակն էլ Ֆրանսիայում եւ Գերմանիայում է. հարցված գերմանացիների 44 եւ ֆրանսիացիների 49 տոկոսը նշել է, որ Թուրքիայի ներգրավումը եվրոպական ընտանիքում որեւէ դրական արդյունքի չի հանգեցնի:

Թուրքիայի բնակիչները եւս բավական հոռետեսորեն են տրամադրված իրենց երկրի եվրոպական հեռանկարների հանդեպ. թուրքերի 63 տոկոսը համարում է, որ երկրի անդամակցությունը Եվրոպական միությանը քիչ հավանական է: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ