News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դերասան Ջորջ Քլունին եւ նրա իրավաբան կին Ամալ Քլունին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել են Եվրոպայում փախստականների շուրջ տիրող իրավիճակը, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Հանդիպումը տեղի է ունեցել Բեռլինում, որտեղ Քլունին պետք է մասնակցի «Կեցցե՛ Կոսարը» ֆիլմի շնորհանդեսին։

Զրույցը տեւել է մոտ մեկ ժամ։ Քննարկման թեման եղել է Եվրոպայում փախստականների շուրջ ստեղծված իրավիճակը։ Ինչպես նշում է  թերթը, այդ ճգնաժամն արդեն որակվել է որպես մեծագույնը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, փոխանցում է Gazeta-ն։

Մերկելի քարտուղարությունը հրապարակել է լուսանկարը, որն արվել է Քլունի ամուսինների հետ Գերմանիայի կանցլերի հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ դերասանը հասկացնել էր տվել, որ պաշտպանում է քաղաքական գործչի «բաց դռների քաղաքականությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ