News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի բանակցությունները՝ մարտի 1-ին համատեղ հանրահավաք անցկացնելու շուրջ, դեռ շարունակվում են եւ բանակցությունների արդյունքները հայտնի կլինենմյուս շաբաթ: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, Երեւանի Ազատության հրապարակում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:

«Բանակցույթւոնները շարունակվում են, դրական ընթացքում են, կողմերն արտահայտել են իրենց փոխադարձ դիրքորոշումները մարտի 1-ի վերաբերյալ: Այս բանակցությունները ոչ միայն ՀԱԿ-ի հետ են, այլեւ այլ ուժերի: Արդյունքները պարզ կլինեն մինչեւ մյուս շաբաթվա սկիզբ»,-ասաց նա:

Գարեգին Չուգասզյանը նշեց, որ այս պահին   «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամները հանդիպումներ են ունենում Հայաստանում տարբեր երկրների դեսպանների հետ եւ նրանց հետ քննարկում Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակը: «Նոր Հայաստանի» խորհրդի անդամներն արդեն հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի հետ, իսկ այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի Հայաստանում ԱՄՆ դեսպանին:

«Հայաստանի թե արտաքին,  թե ներքին վիճակը գնալով ավելի անկայուն է դառնում եւ մենք որպես պատասխանատու ուժ, հանդիպում ենք դեսպաններին եւ մեր դիրքորոշումներն ենք հայտնում նրանց»,-ասաց նա:

 Նշենք, որ մարտի 1-ին «Նոր Հայաստան»-ը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:

Տպել
Ամենաշատ