News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան գործընթացում հայկական կողմը հետընթաց է արձանագրել, որի ակնհայտ ապացույցը Մադրիդյան փաստաթղթերն են, որտեղ որպես Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ ենթադրվում է միայն ինքնավարությունը, եւ մատնանշվում Ղարաբաղի շուրջ «օկուպացված տարածքների» վերադարձի անհրաժեշտությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Նրա պնդմամբ, այսօր բանակցություններում ակտիվ գործընթացներ են գնում: «Նման միջազգային ակտիվություն ղարաբաղյան գործընթացի շուրջ չի եղել, ինչպես այսօր է, եւ դա պայմանավորված է Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու Երեւանի նախաձեռնությամբ»,- նկատել է նա: Ըստ Ռուստամյանի՝ ղարաբաղյան գործընթացում կողմերը նոր փուլ են մտել, խաղաղության հարկադրման փուլը: «Այսօր կողմերը գտնվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ճնշման տակ՝ այս կամ փաստաթղթի ստորագրման հարցում»,- նկատել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ