News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի իշխանությունները դիմել են Facebook-ի ղեկավարությանը՝ խնդրելով երկրի տարածքում արգելափակել ԼԳԲՏ-էմոձիները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Time-ը:

Կապի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Կավիդուն նշել է, որ սոցիալական մեդիան պետք է հարգի երկրի ավանդույթներն ու մշակույթը: Չնայած նույնասեռականությունն Ինդոնեզիայում՝ աշխարհի ամենաշատ մահմեդական բնակչությամբ երկրում արգելված չէ, սակայն նույնասեռական կապերն այստեղ զգայուն հարց են:

Օրերս Line հավելվածն արդեն հայտարարել է, որ ԼԳԲՏ-նշանները կվերացնի Ինդոնեզիայի տարածքից հարցման դեպքում: Պատճառը համացանցի օգտատերերի քննադատության ալիքն է: Այն կայքերը, որոնք չեն ցանկանա հրաժարվել ԼԳԲՏ-էմոձիներից, կարգելափակվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ