News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սլովենական Ժալեց քաղաքում հանրային գարեջրի շատրվան կբացվի: Այս մասին գրում է Gazetа.ru-ն՝ վկայակոչելով Metro-ն: Այս կերպ ակնկալում են զբոսաշրջիկների գրավել:

Նշվում է, որ սա առաջին գարեջրե շատրվանը կլինի Եվրոպայում: Այն մշակվում է 2013 թվականից, սակայն բացման հստակ ժամկետը դեռեւս հայտնի չէ:

Նախագծի համաձայն, շատրվանը տեղակայվելու է զբոսայգում: Զբոսաշրջիկներին կառաջարկեն տեղական գայլուկից պատրաստված գարեջուր համտեսել:

Քաղաքը, որտեղ շուրջ 5 հազար մարդ է բնակվում, տեսարժան վայրի համար շուրջ 350 հազար եվրո կծախսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ