News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ ամուսիններին «խոզի կապանքով» չեն կապել, այլ սովորական պարանով ձեռքերն են կապել ու բերանները փակել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Կարո Փայլանը հաստատել է, որ տարեց հայերի տան դեմ ավազակային հարձակման մեջ մեղադրվողները հայաստանցիներին։ Սակայն նա հերքել է թուրքական մամուլի այն տեղեկությունը, թե տարեց ամուսիններին «խոզի կապանքով» էին կապել։

Կարո Փայլանը նաեւ անհրաժեշտ է համարել, որ ստամբուլահայ համայնքի օրակարգ բերվի հայաստանցիների թեման։ Նա նշել է, թե Ստամբուլում հայաստանցիները զբաղվում են պոռնկությամբ, գողությամբ եւ թմրավաճառությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին անհայտ անձիք մտել էին Շիշլիում ապրող տարեց հայ ամուսինների տուն, վերցրել թանկարժեք զարդեր ու խոշոր չափի գումար։ Մինչ իրավապահների դեպքի վայր հասնելը 85-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ կնոջը մի կերպ են փրկել։

Դեպքի հետ կապված ձերբակալվել են 8 կասկածյալ, որոնց մեծ մասը հայաստանցիներ են։

Տպել
Ամենաշատ