News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Մեր երկրում անպտղության ընդհանուր գործակիցն, ըստ պաշտոնական տվյալների, 17 տոկոս է, իսկ ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ 15 տոկոսից բարձր անպտղությունը ճգնաժամային ցուցանիշ է համարվում: Եւ որքան ավելանում են անպտուղ զույգերը, այնքան փոխնակ մայրերի պահանջարկն ավելանում է:

«Փնտրում եմ փոխնակ մայր» հայտարարության պաստառները հանդիպել ենք այն վայրերում, որտեղ շատ են լինում երիտասարդները, ուսանողները: Շատերի համար փոխնակ մոր ծառայությունը անպտուղ ընտանիքներին երեխա ունենալու երջանկություն է, շատերի համար էլ՝ կարծես թե երեխա «վաճառելով» մեծ փողեր աշխատելու հնարավորություն:

Չնայած ՀՀ օրենքով արգելված չէ փոխնակ մոր ծառայություն մատուցել, սակայն որոշ մասնագետների կարծիքով՝ փոխնակ մոր ծառայությունը, կարող է շատերի համար ոչ թե բարի կամք լինել, այլ բիզնես:

Օրենքը չի կարգավորում փոխնակ մոր ծառայության արժեքը, եթե անգամ կարգավորվի էլ, այն չի կանխի փող աշխատելու որոշների ախորժակը, եթե միայն այն անվճար չդարձնեն: Այս ծառայությունը մեր երկրում 15-30 հազար դոլարի սահմաններում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ