News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Վիրջինիայի նախկին նահանգապետ, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Ջիմ Գիլմորը դուրս է եկել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար մրցավազքից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի հայտարարությունը:

Միաժամանակ Գիլմորը խոստացել է, որ կշարունակի պայքարել իր գաղափարների համար եւ ջանքեր կգործադրի, որպեսզի պետության հաջորդ ղեկավարը հանրապետական լինի, ոչ թե «նա, ով խոստանում է շարունակել Օբամայի աղետալի քաղաքականությունը»:

2008 թվականին Գիլմորն արդեն հայտարարել էր իր նախագահական հավակնությունների մասին, սակայն ներկուսակցական պայքարի փուլում զիջել էր սերնատոր Ջոն ՄաքՔեյնին: Վիրջինիայի նահանգապետի պաշտոնը նա զբաղեցրել է 1998-2002 թվականներին:

Ներկայումս նախագահի պաշտոնին հավակնում է 6 հանրապետական թեկնածու՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը, Թեքսասը ներկայացնող սենատոր Թեդ Քրուզը, Ֆլորիդան ներկայացնող սենատոր Մարկո Ռուբիոն, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը, սեւամորթ նեյրովիրաբույժ Բեն Քարսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ