News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Պռոշյան փողոցի տներից մեկում փետրվարի 10-ին բռնկված հրդեհն, ամենայն հավանականությամբ, առաջացել է հոսանքից: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տան բնակիչներից 22-ամյա Գեւորգ Քոչարյանը:

«Երեւի հոսանքից է առաջացել, որովհետեւ այլ տարբերակներ չկան: Չնայած դեռ չեն պարզել պատճառը, բայց ես կարծում եմ, որ հոսանքից է առաջացել»,-ասաց Գեւորգը:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգ Քոչարյանը նշել էր, որ տանը բնակվում են ինքն ու իր պապիկը, հրդեհի պահին քնած են եղել՝ ինքը գտնվել է տան երկրորդ հարկում, իսկ նրա պապիկը՝ առաջին, որտեղից էլ սկսվել է հրդեհը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 10-ին, ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պռոշյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Այրվել են տան խոհանոցը, սանհանգույցը՝ գույքով (մոտ 6 քմ) եւ մասամբ հյուրասենյակի կախովի առաստաղը (մոտ 4 քմ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ