«Ստանկոպրոմ» հոլդինգը սկսել է 3D տպիչով «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգների եւ ատրճանակների դետալներ արտադրել, հայտնում է RNS-ը:
«Դրանք մակետային նմուշներ են, որոնք արտադրվում են ատրճանակների, ինքնաձիգների եւ այլ արտադրանքների նախագծման գործընթացում: Նրանցով կարելի է կրակել, բայց գլխավոր խնդիրը այս կամ այն կոնստրուկտորական լուծումներ մշակելն է»,- ասել են ընկերությունից: