News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում երկու անձի սպանության մեջ մեղադրվողի ազգականների գույքը վնասելու ու հրկիզելու գործով մեղադրյալ կա, նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, որտեղից հրաժարվեցին հրապարակել մեղադրյալի անուն ազգանուն:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում երկու անձի սպանության մեջ մեղադրվողի ազգականների գույքը, ըստ նախնական տեղեկությունների, վնասել ու հրկիզել է սպանված Արտյոմ Խամոյանի եղբայր Աշոտ Խամոյանը:

Նշենք, որ, ըստ Ոստիկանության, Արտյոմ Խամոյանին եւ Վարգդես Գալստյանին մահացու հրազենային, Արման Խամոյանին հրազենային վնասվածք պատճառելու մեղադրանքով կալանավորվել է Արագածավան գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Ղազարյանը:

Նշենք, որ, տարածված լուրերի համաձայն, Սեդրակ Ղազարյանը եւ Խամոյանները վաղեմի թշնամություն են ունեցել: Սպանությամբ ավարտված վիճաբանությունը ծագել է խոտի դեզը հրկիզելու պատճառով:

Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 3-ի ուշ երեկոյան Արագածավանում սպանվել էին 40-ամյա Արտյոմ Խամոյանն ու 49-ամյա Վարդգես Պետրոսյանը, իսկ Արտյոմ Խամոյանի եղբայրը՝ Արման Խամոյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Սպանության կասկածանքով ձերբակալվել էր նույն գյուղի բնակիչ Սեդրակ Ղազարյանը:

Ողբերգության շարունակությունը կանխելու նպատակով դեպքից հետո Արագածավանում ուժեղացված հսկողություն են իրականացնում ոստիկանական ուժերը։ Գյուղ մտնող բոլոր մեքենաները ստուգվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Ամենաշատ