News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում կալանավայրերը շարունակում են բանտարկյալների սպանդանոցների վերածվել:

Ինչպես հայտնում է minval.az-ը, փետրվարի 12-ին համար 6 քրեակատարողական հիմնարկում պատժիչ հաստատության աշխատակիցները ծեծելով սպանել են 2 բանտարկյալի, եւս երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Մյուս երկու բանտարկյալների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

Բանտարկյալների մահվան փաստը հաստատել է մահացածներից մեկի եղբայրը: Ռամին Իբրահիմովի խոսքով՝ իրեն զանգահարել են ու հայտնել, որ իր եղբայրը մահացել է որովայնի հատվածում ցավերից, եւ նրա մարմինը դիահերձարանում է: «Մենք գնացինք եւ տեսանք, որ նրա ոտքերը կոտրված են, թաթերը՝ սեւացած, իսկ թոքերը՝ պատռված: Եթե եղբայրս մեղավոր էր, նրան պետք է պատժեր օրենքը»,- ասել է Իբրահիմովը:

Նրա խոսքով՝ մեկ այլ բանտարկյալի մարմինը տեղափոխել են Գյանջա: «Սահիբ Աբասովին նույնպես սպանել են: Նրա մարմինը տարել են Գյանջա: Մյուս երկու բանտարկյալները ծանր վիճակում հիվանդանոցում են: Մնացած երկուսի մասին ոչինչ հայտնի չէ»,- ասել է նա:

ՔԿՀ մամուլի ծառայությունից հրաժարվել են մեկնաբանություններ տալ:

Նշենք, որ Ադրբեջանի բանտերում սա բանտարկյալների սպանության առաջին դեպքը չէ: 2014թ. դեկտեմբերի 22-ին Ղարադաղի շրջանի համար 14 բանտում մահացել էր էլշադ Բաբաեւը: Հետո պարզվել էր, որ 31-ամյա Բաբաեւը մահացել էր խոշտանգումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ