News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանի մեկնարկի վերաբերյալ այսօր` փետրվարի 13-ին, «Արմենիա Թի Վի» ՓԲԸ-ի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր:

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց հեռուստանախագծի բոլոր աջակիցներին, որոնք իրականություն դարձրին այս «մեգանախագիծը»:

«Այս մարդիկ ոչ միայն պատրաստ էին գումար ծախսելու, այլ հավատում էին, որ այս որակի, այս ծավալի աշխատանք հնարավոր է անել մի երկրում, որի հեռուստաեթերը միշտ չէ, որ աչքի է ընկնում որակական եւ ինտելեկտուալ նրբերանգներով»,-ասաց Աշոտյանը: ԿԳ նախարարը կարեւորեց հեռուստանախագծի նշանակությունը դպրոցահասակ երեխաների մեջ սովորելու ձգտում առաջացնելու առումով, եւ առաջարկեց հաղորդմանը հրավիրել նաեւ քաղաքական գործիչների, իսկ եթե ինքն այլեւս քաղաքականությունում չլինի, այդ դեպքի համար էլ լուծում գտավ՝ նշելով. «ես հարցերը կգրեմ»:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը նշեց, որ ընկերությունը ընդունել է գործընկերության առաջարկը, քանի որ «Ամենախելացին» ամբողջությամբ համահունչ է «Գազպրոմ Արմենիայի» կողմից իրականացվող «Գազպրոմը երեխաներին» ծրագրի նպատակներին: «Գազպրոմ Արմենիան կանգնած է նախագծի կողքին, պատրաստ է աջակցել եւ բացահայտել շնորհաշատ երեխաներին եւ նույնիսկ հետամուտ լինել հաղթող մասնակիցների հետագա առաջընթացին»,-ասաց Շուշան Սարդարյանը: Նշենք, որ «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի 3-րդ եթերաշրջանը կմեկնարկի 2016թ. մարտից:

Տպել
Ամենաշատ