News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Սվաճյան փողոցի թիվ 62 շենքի մոտից բերման են ենթարկել 38-ամյա Միքայել Մ.-ին, 33-ամյա Արտակ Ա.-ին, 30-ամյա Մհեր Մ.-ին՝ իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով:

Խուզարկությամբ Արտակ Ա.-ի մոտից հայտնաբերվել է բժշկական 2 կաթուցիչ՝ լցված «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող մուգ դարչնագույն զանգվածներով, Միքայել Մ.-ի մոտից՝ «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Միքայել Մ.-ն նշված ավտոմեքենայի միջից ներկայացրել է «մարիխուանայի» դեղնականաչավուն զանգված:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արտակ Ա.-ի մոտից հայտնաբերված թմրանյութը նրան հյուրասիրել է Միքայել Մ.-ն, որի մի մասն էլ նույն օրը` մինչ բերման ենթարկվելը, վերջիններս ծխելով օգտագործել են Մհեր Մ.-ի հետ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերել
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Արմավիրի մարզում բախվել են «Lexus»-ն ու «LADA Priora»-ն. կա 1 զոհ. բժիշկները պայքարում են 3 վիրավորի կյանքի համար
Այսօր՝ մարտի19-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Մալիշկայի բնակչուհու առանձնատնից գողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացին
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված...
Տավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ճանապարհը. Փրկարարները մասնատել են ծառը
Մարտի 19-ին, ժամը 09:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Կատարի Ինտերպոլի կողմից 6 տարի հետախուզվող Չինաստանի քաղաքացի Դաին հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ