Թուրքիայում կարող են Բրիտանիայից ժամանած մինչեւ 50 ջիհադականներ թաքնվել: Այս մասին գրում է բրիտանական Telegraph-ը:
Նրանց թվում է Ռաբա Թահարին՝ ծնունդով Բիրմինգեմից, «ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող ջիհադական կազմակերպության ղեկավարը: Բրիտանական ՆԳՆ-ն նրան կասկածում է 2012 թվականին Սիրիայում խմբավորում ստեղծելու եւ հետագայում Բրիտանիայից զինյալների հավաքագրելու մեջ:
Այժմ բրիտանական եւ թուրքական անվտանգության մարմինները մտավախություն ունեն, որ նա թաքնվել է Թուրքիայում, ռմբակոծություններից հեռու: