News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին խաբեբա է կոչել: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

«Քաղաքական խաբեբան, որը խաբել է Օդեսայի բնակիչներին, փորձում է մոլորության մեջ գցել նաեւ ամբողջ երկիրը: Հյուրախաղերը սկսվում են փետրվարի 15-ին: Մտածե՛ք, պարզամիտ մի՛ եղեք»,- գրել է նա Twitter-ում:

Փետրվարի 12-ին Միխայիլ Սահակաշվիլիի սկսած «Հանուն մաքրման» շարժումը հաղորդել է Ուկրաինայի արեւմուտքում ֆորումներ անցկացնելու մտադրության մասին: Նպատակը 1 մլն ստորագրություն հավաքելն է՝ հակակոռուպցիոն նոր օրենսդրության, նոր կառավորության ձեւավորման եւ գլխավոր դատախազի փոփոխության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ