News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշխարհում միայն մեկ մարդ կա, որը կարող է մեկ զանգով ավարտել Սիրիայում պատերազմը. դա Վլադիմիր Պուտինն է: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդը:

«Ասադը կհեռանա, թե՞ կմնա, կախված է այն հանգամանքից, թե որքանով են ռուսները պատրաստ օգտագործել իրենց ազդեցությունը՝ նրան հեռացնելու համար»,- հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով, Սիրիայում շուրջ 150 հազարանոց «չափավոր ընդդիմության» ուժեր կան, որոնք նույնպես տուժում են ռուսական ավիահարվածներից:

Հեմոնդը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Սիրիայում ավիահարվածները՝ դրանք կոչելով «արյունալի ռմբակոծություն» եւ «խաղաղ տարածքների անկանոն ռմբակոծություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ