News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թայլանդական Փհուկետ կղզու ձկան շուկայում ձկնավաճառի հետ վեճի ժամանակ ռուսաստանցի է տւժել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Միխայիլ անունով զբոսաշրջիկը ձուկ է ընտրել եւ վճարել: Վաճառողը մանր չի ունեցել, սակայն զբոսաշրջիկը կարծել է, որ վերջինը ցանկանում է խաբել իրեն: Զրուցակիցները վիճաբանել են, հետո ծեծկռտուք է սկսվել: Միխայիլը հրել է վաճառողին, որն իր հերթին դանակով հարձակվել է տղամարդու վրա՝ կտրելով ձախ ականջն ու վնասելով աջ աչքը:

Տուժածին հիվանդանոց են տեղափոխել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Իրավապահների վարկածով, դեպքը տեղի է ունեցել այն պատճառով, որ վեճի մասնակիցները չեն հասկացել միմյանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ