News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նախագահի եւ վարչապետի պաշտոնում աշխատանքը «մշտական դրայվ» էր: Euronews-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Չափազանց շատ իրադարձություններ են տեղի ունեցել նաեւ երկրի ներսում. ինձ համար ե՛ւ լավ՝ նշանակալի, մեծ, ե՛ւ ողբերգական»,- պատմել է վարչապետը:

Վարչապետի պաշտոնում նա ներկայացրել է ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագիրը, որն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ստորագրել է 2010 թվականին, արդեն որպես նախագահ:

«Չէ՞ որ դա վատ չէր: Փաստաթուղթը ստորագրված է, այն գործում է, իրականացվում, նշանակում է՝ մենք կարող ենք համագործակցել, պայմանավորվել»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ