News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք դեմ չենք միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում ղարաբաղյան հակամարտությունը քննարկելուն։ Այս մասին Turan –ին եւ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ներկայացված 2 բանաձեւերին։

«Մենք պաշտպանում ենք այդ հարցը ցանկացած կերպ բարձրացնելու Ադրբեջանի եւ Հայաստանի իրավունքը։ Համանախագահները շեշտում են, որ ՄԽ բանակցային ձեւաչափն ուժի մեջ է մնում։ Մենք հույս ունենք, որ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ կմնան իրենց պարտավորություններին եւ կշարունակեն ՄԽ-ի հետ սերտ համագործակցությունը»,- ասել է միջնորդը։

Նրա խոսքով՝ միջնորդները խաղաղության տանող միակ ուղին բանակցություններն են համարում։

«Երկարաժամկետ կարգավորման հասնելու համար մեր բանակցությունները հիմնվում են միջազգային իրավունքի՝ ՄԱԿ կանոնակարգի, Հելսինկիի եզրափակիչ ակտի, տարածքային ամբողջականության սկզբունքների, ինքնորոշման եւ ուժ չկիրառելու որոշումների վրա։ Հակամարտության համապարփակ կարգավորման մաս է հանդիսանում օկուպացված տարածքները Ադրբեջանին վերադարձնելը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը»,- մեջբերում է պարբերականը Ուորլիքին։

Նա նշել է նաեւ, որ կողմերը եւ համանախագահները համակարծիք են, որ կարգավորման հիմնական տարրերը հիմնվում են Մադրիդյան սկզբունքների վրա։ Նշված սկզբունքների վրա հիմնված առաջարկները ներկայումս քննարկում են կողմերն ու համանախագահները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ