News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Նոր Հայաստանը» եւ Հայ ազգային կոնգրեսը ամենայն հավանականությամբ միասնական հանրահավաք կանցկացնեն մարտի 1-ին։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Նոր Հայաստան» միասնական ճակատի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։

«Սկզբունքային համաձայնության հանգելու պրոցեսի մեջ ենք, կարծես թե ամեն ինչ նորմալ է։  Հիմա արդեն ավելի շատ մտածում ենք՝ ինչպես կազմակերպենք հանրահավաքը։ Միասին կլինի ամենայն հավանականությամբ։ Դեռ վերջնական չենք հայտարարում, բայց դեպի միասնական հանրահավաք անելու հանգրվանին ենք»,-նշեց Ավետիսյանը։

Նշենք, որ մարտի1-ին Ազատության հրապարակում հանրահավաք անելու վերաբերյալ քաղաքապետարան երկու ուժերը միաժամանակ դիմում էին ներկայացրել։ Քաղաքապետարանը երկուսի դիմումն էլ ընդունել էր ի գիտություն, սակայն ուժերը  չէին պատրաստվում միմյանց զիջել հրապարակը։ Տեւական ժամանակ է կողմերը բանակցություններ են վարում՝ ինչպես լուծել հարցը։ Կարծես թե խնդիրը լուծում է  ստանում, եւ կողմերը հանդես կգան միասնական հանրահավաքով։

«Խնդիրն այն էր, որ  հանրահավաքը լիներ մարտի 1-ի համատեքստում։ Մանրամասները ավելի ուշ հայտնի կդառնան»,-նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ