News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության մասին ցուցադրության նմուշները Գերմանիայի Աախեն քաղաքում ենթարկվել են վանդալիզմի:

Գերմանահայկական ընկերակցությունը (Deutsch-Armenische Gesellschaft) տեղեկացնում է, որ օրեր առաջ անհայտ անձինք հարձակվել են միության ցուցահանդեսի նմուշների վրա՝ ավերելով դրանց որոշ օրինակներ: Խոսքը Աախեն քաղաքի Ժողովրդական ուսումնարանում ընթացող «1915-2015. հայկական ճարտարապետությունն ու Ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսի մասին է, որն ուսումնարանում անցկացվող «Հայրենիք» շարքի մի մասն է:

Դեպքի կապակցությամբ Միությունը Ոստիկանությունում համապատասխան հաղորդագրություն է տվել:

Ընկերակցության տարածած մամլո հաղորդագրությունում կազմակերպության նախագահ Րաֆֆի Կանթյանը ներկայացնում է, որ հիշյալ ցուցադրությունը հաջողությամբ եւ առանց միջադեպերի անցկացվել է Գերմանիայի տարբեր քաղաքներում. «Աախենի ժողովրդական ուսումնարանում տեղի ունենցած վանդալիզմը ոչ միայն Գերմանահայկական ընկերակցության, այլեւ ուսումնարանի համար էր բացառիկ»:

Ուշագրավ է, որ հանցագործները ցուցահանդեսի հենց այն նմուշն են ավերել (նմուշը պատռել են դանակով), որտեղ պատկերած էր հարավարեւելյան Անատոլիայի Ուրֆայի հայկական եկեղեցին: Հենց այստեղ 1895 թվականի ձմռանը 3 հազար հայ է կենդանի այրվել, ինչի կապակցությամբ առաջին անգամ կիրառվել է հոլոքոստ եզրույթը:

Գերմանահայկական ընկերակցության համար դեռ ընդունելի է այն, որ Աախենում գործող երկու խմբավորումներ ցուցադրության դեմ բողոքի գրություն էին տարածել՝ նրանում ներկայացնելով պաշտոնական Թուրքիայի տեսակետն ու միությանը մեղադրելով միակողմանիության մեջ: «Սակայն անհայտ անձանց վանդալիզմը լիովին անընդունելի է. այն արջի ծառայություն է մատուցում այդ խմբավորումների նպատակներին»,-ասված է հաղորդագրությունում:

Գերմանահայկական ընկերակցությունը, այսպիսով, խստորեն դատապարտում է այս արարքը՝ համոզմամբ, որ բռնությունը ոչ թե խնդիրներ է լուծում, այլ նոր խնդիրներ է ծնում:

Հիշեցնենք, որ դեպքին անդրադար ձել է նաեւ Aachener Zeitung տեղական օրաթերթը փետրվարի 13-ի իր համարում՝ «Վանդալիզմը դեպք է Ազգային անվտանգության մարմինների համար» վերտառությամբ:

Մամլո հաղորդագրություն է տարածել նաեւ Աախենի ժողովրդական ուսումնարանը:

Լուսանկարը՝ Գերմանահայկական ընկերակցության

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ