News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն ցանկացել է հյուսիսկորեական արտադրության հրթիռներ գնել։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, գործարքը պետք է կնքվեր Ադրբեջանի ՊՆ-ի եւ բրիտանացի զինավաճառ Մայքլ Ռեյնջերի միջեւ։ Գործարքը վերաբերում էր հյուսիսկորեական արտադրության «երկիր-երկինք» դասի հրթիռներին։ Այն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը Սաֆար Աբիեւն էր։ Գործարքը խզվել էր, քանի որ ադրբեջանական կողմը փորձնական խմբաքանակ էր պահանջել, իսկ հյուսիսկորեական ընկերությունը հրաժարվել էր։ Այս մասին ասված է 2011թ. Լոնդոնում կալանավորված Ռեյնջերի դատական գործի նյութերում։

Այն մասին, որ Ռեյնջերը փորձել է հյուսիսկորեական զենք վաճառել, հայտնի էր դարձել 2013թ. մայիսին ՄԱԿ-ի հրապարակած զեկույցից։ Սակայն փաստաթղթում կոնկրետ նշված չէր, որ զինավաճառը պայմանավորվել էր հենց Ադրբեջանին վաճառել Hesong Trading Corporation հուսիսկորեական ընկերության հրթիռները։

Հետագայում դատական գործի նյութերից պարզվել էր, որ Ռեյնջերը Ադրբեջանի ՊՆ-ի հետ կապ է հաստատել Ալաբամայում ապրող նավթային մագնատի միջոցով։ Նրա խորհրդով զինավաճառը 2010թ. մեկնել էր Բաքու, որտեղ բրիտանացուն շատ ջերմ էին ընդունել։ Նա խոստացել էր կազմակերպել «Սթինգեր» ամերիկյան հրթիռների «ռուսական տարբերակի» մատակարարումները։ Իրականում խոսքը «Իգլա» զենիթահրթիռային համալիրների չինական կամ հյուսիսկորեական տարբերակի մասին էր։

Ռեյնջերը ադրբեջանական կողմին համոզել է գնել 100 հրթիռ, սակայն երկրի ՊՆ-ն պահանջել է փորձնական 10 նմուշ։  Հյուսիսկորեական ընկերությունը չէր ընդունել այդ պայմանը եւ ադրբեջանական պատվիրակությանն հրավիրել է Փհենյան։ Քանի որ Հյուսիսային Կորեան պատժամիջոցների տակ է, Ադրբեջանը չի ընդունում այդ հրավերը։

Դատական փաստաթղթերում ապացույցներ չկան, որ Hesong Trading Corporation-ը պայմանավորվել է Ադրբեջանին հրթիռներ մատակարարել, սակայն Մայքլ Ռեյնջերի, հյուսիսկորեական ընկերության եւ Ադրբեջանի ՊՆ նամակագրությունը կցված է գործին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ