News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքում գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձել է հայոց բանակում վերջին ամիսներին տեղի ունեցող դեպքերին: Նա իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Բանակը ՀԱԿ-ի համար շատ զգայուն թեմա է. Կոնգրեսի առաջնորդը հայկական բանակի շինարարն է եւ Լեւոն Տեր-Պետրոսյան գերագույն գլխավոր հրամանատարի օրոք է հայոց բանակը կռել իր հաղթանակները:

Ինձ համար բանակի թեման առավել նուրբ ու բարդույթավորված է նրանով, որ 10 տարի աշխատել եմ բանակի հետ, ծանոթ եմ բանակաշինության առաջընթացին ու դրականին, տիրապետում եմ բանակային կյանքի բոլոր կողմերին: Սակայն այն, ինչին ականատես ենք վերջին ամիսներին, գրեթե ամեն օր, երբեմն դուրս է նույնիսկ ամեն ինչ տեսած մարդու երեւակայությունից»:

«Երբեւէ չէի կարող պատկերացնել, որ հայ զինվորի պատիվն ու կյանքը կարող է այդքան արժեզրկվել, որ  զինվորին կարող են ռեժիմով ծեծել ու ստորացնել, թքել նրա զինվորական արժանապատվության վրա եւ դրանից հաճույք ստանալ (նկատի ուներ youtube-ում տեղադրված հայտնի տեսանյութը)»,- ասաց Ջհանգիրյանն ու հավելեց. «Ճիշտ է, հակառակորդը շփման գծում ավելացել է, բայց մենք նման իրավիճակներ տեսել ենք: Իսկ խնդիրը ոչ թե հակառակորդն է, այլ կրիմինալի սանձարձակությունն ու ամենաթողությունը»:

Տեղի ունեցած դեպքերը նա կապեց մարտի 1-ի դեպքերի հետ, նշելով, որ «հենց մարտի 1-ի ամենաթողության պատճառով է, որ  սեփական ժողովրդի վրա մահակ ու զենք բարձրացրած սպան արդեն իր գիտակցության մեջ հայրենիքի պաշտպանից վերածվել է քրեական հանցագործի ու մարդասպանի»: Նա նաեւ նշեց, որ բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ սպան է ինքնասպան լինում, չկարողանալով դիմանալ ստեղծված վիճակին: «Անկիրթ, վայրենի ու բռի հրամանատարները շարունակելու են առիթ-անառիթ ծեծել, խոշտանգել եւ սպանել հայ զինվորին, չհասկանալով, թե դա ինչու է արգելված, քանի որ իրենց դաստիարակությամբ այս երկիրն ու ժողովուրդը խանի սեփականությունն են, իրենք էլ` խանի վերակացուները: Ո՞վ է տեսել վերակացուին արգելեն խանի հպատակներին ծեծել»,- իր խոսքն ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում...
«Դուք «յաշմա» չեք», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին». «Հայաքվեի» ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը»...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Ամենաշատ