News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

 Մոսկվայում նախատեսված է մայիսին ռուսական խոհանոցով սրճարան բացել անսովոր`   «Ժիրտրեստ» անվանումով: Տվյալ հաստատությունը նախատեսված կլինի գեր մարդկանց համար, որոնց քաշը գերազանցում է  100 կգ-ը. տվյալ կանոնին հետեւելու նպատակով մուտքի մոտ կշեռք դրված կլինի:  Հաճախորդները լրացուցիչ կկշռվեն նաեւ դուրս գալիս, իսկ քաշի տարբերությունը կհաշվարկվի բոնուսային հաշվում`  1 կգ – 1 միավոր հաշվարկով: 100 միավոր, այսինքն 100000 ռուբլի հավաքած մարդիկ կկարողանան դա կանխիկացնել փողային համարժեքի տեսքով կամ էլ սնունդ պատվիրելով: Բացի այդ, հնարավոր կլինի միավորները կիսել նրանց հետ, ով անբավարար քաշի պատճառով չի կարողանա սրճարան մտնել, տեղեկացնում է Kedem-ը:

Նշվում է, որ սրճարանի ճաշացանկում ներկայացված կլինեն ռուսական խոհանոցի կալորիական ուտեստներ եւ այցելուները ստիպված չեն լինի գնալ ուտելիքի հետեւից. սնունդը նրանց մոտ կգա փոխադրիչ ժապավենի միջոցով, որը տեղադրված կլինի սեղանի երկայնքով: Սրճարանի հիմնադիր եւ սեփականատեր Սվետլանա Զոլոտայան ասում է, որ որոշել է նման անսովոր հաստատություն բացել, որովհետեւ ինքը բավականին տպավորիչ չափեր ունի: Սրճարանը ոչ միայն այնպիսի տեղ կլինի, որտեղ հնարավոր կլինի համեղ սնվել, այլեւ հետաքրքությունների ակումբ կլինի, որը կնպաստի շփմանը եւ գործարար  կապերի հաստատմանը: Հաշվարկների համաձայն, հաստատությունը կինքնածախսածածկի երկու տարվա ընթացքում:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ