News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ։ Այս մասին Vesti.Az-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ին նոտա է հղել հայկական կողմին 200 մլն դոլարի չափով ռազմական տեխնիկա եւ սպառազինություն վաճառելու մասին փետրվարի 10-ին ուժի մեջ մտած, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված վարկային համաձայնագրի կապակցությամբ»,- նշել է նա։

Հաղորդվում է, որ Հայաստանին ժամանակակից, այդ թվում՝ հարձակվողական զինամթերքի մատակարարումները չեն նպաստում հակամարտության կարգավորմանը եւ տանում են տարածաշրջանում լարվածության աճին։ Այդ կապակցությամբ Ադրբեջանը արտահանող երկրից երաշխիքներ է սպասում այն մասին, որ վաճառված զենքը եւ տեխնիկան չեն տեղակայվի Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ