News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Աշխարհում կայուն զարգացմանն ուղղված խոչընդոտի վառ օրինակներից է այն, որ Հայաստանի նկատմամբ կիրառվող անօրինական շրջափակման պատճառով չի գործում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղին (Գյումրի-Կարս)՝ խոչընդոտ հանդիսանալով տարածաշրջանային կայուն զարգացմանը։ Այս մասին փետրվարի 24-ին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակներում, «2030 օրակարգի ֆինանսավորումը. Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրի կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման հարցերի շուրջ» քննարկման ժամանակ իր էլույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Կարեւոր է, որ ֆինանսական դժվարությունների հետ մեկտեղ մենք առավել ուշադրության արժանացնենք կայուն զարգացմանն ուղղված խոչընդոտները՝ փակ սահմաններ, շրջափակումներ, անտեղի խտրական առեւտրային ռեժիմներ։

Հայաստանի համար ենթակառուցվածքային զարգացումը առաջնահերթություն է, որը պատշաճ կերպով արտացոլված է վերջերս ընդունված «Առաջիկա տասնամյակի հեռանկարային զարգացման ռազմավարության» մեջ: Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, որի՝ դեպի ծով երաշխավորված մուտքը հարեւան տարանցիկ երկրի միջոցով, ըստ էության, մերժվում է, բնական է, որ մենք մեր երկրի զարգացման համար առանցքային ենք դիտարկում շարժունակությունը եւ փոխադրումները»,-ընդգծել է Նալբանդյանը:

Նրա խոսքով, Ադիս Աբեբայի գործողության ծրագրի պարտավորություններին համապատասխան՝ ինչպես երկրների ներսում, այնպես էլ երկրների միջեւ անհավասարությունները հաղթահարելու նպատակով պետք է խթանել օրենքի վրա հիմնված, բաց, թափանցիկ, կանխատեսելի, համապարփակ, ոչ խտրական եւ անաչառ բազմակողմ առեւտրային համակարգերի ներդրումը:

«Մենք կիսում ենք այն մոտեցումը, որ դա կարող է նպաստել կայուն զարգացման նպատակների իրականացմանը»,-հավելել է նախարարն ու շարունակել. «2016 թվականը «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ի իրականացմանն անդրադառնալու առաջին տարին է: Նախագահելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործադիր խորհրդում՝ Հայաստանը տրամադրված է շարունակել համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում՝ կայուն զարգացման նպատակների իրականացման եւ դրանց հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ