News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Երեւանի Ավան-Առինջ թաղամասի 82-ամյա բնակչին Պարգեւ Կարո-Յակոբյանի սպանության մեջ մեղադրվողը խոստովանել  է, որ մահացածի գլխին չորս հարված է հասցրել, ապա քարշ տալով տարել է լոգարան, նստեցրել լոգարանին իր արաքը թաքցնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Կալանավոր Արշակ Ժամկոչյանը հայտնել է, որ մահացածին ճանաչել է մոր միջոցով: Մի քանի անգամ այցելել են հանգուցյալին, եւ նկատել, որ հյուրասենյակի պահարանին կողպեքներ է գցել, մտածելով, որ Պարգեւ Կարո-Յակոբյանը այնտեղ արժեքավոր բան է թաքցնում, մոր հետ նրան կողոպտելու հանցավոր համաձայնության են եկել:

«Գնացինք Պարգեւենց տուն, արաղ հյուրասիրեց, երեք բաժակ խմել եմ, դրանից հետո մաման ու ինքը գնացին խոհանոց: Գոռգոռոց լսեցի, գնացի խոհանոց, ասեցի՝ ինչ ա եղել, բա ոչ մի բան, էդ ժամանակ ես արդեն էդ շկաֆի դուռը բացել էի: Ուզում էր մտներ զալ, հետեւից հարվածեցի ու ինքը ֆռաց ինձ խփեց, ըտեղ ես իր կոկորդից բռնելով, բրդի, տարա զուգարան, երեք անգամ հարվածեցի գլխին, մի հատ էլ գլխովս խփեցի իրա գլխին, ասեցի՝ ձեն չհանես, ու ինչ ուներ, չուներ վերցրինք, դուրս եկանք», ոստիկանության Նոր-Նորքի բաժնում տված խոստովանական ցուցմունքնում պատմել է Արշակ Ժամկոչյանը:

Պարգեւ Կարո-Յակոբյանի որդին, որը հորը անգիտակից վիճակում հայտնաբերել էր լոգարանում, ոստիկաններին հայտնել է, որ հոր տնից հափշտակել են բջջային հեռախոսը, նրա բաճկոնը եւ մազ կտրելու սարքը,  տանը փող էլ էր եղել, բայց չէին գողացել, կամ չէին գտել կամ շտապելուց աչքներից վրիպել էր:

Արտակ Ժամկոչյանի մոր՝ 50-ամյա Սրբուհի Ժամկոչյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ: Փաստի առթիվ ավազակությամբ զուգորդված սպանության եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության գալով կատարված ավազակության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է: Արշակ Ժամկոչյանը կալանավորված է:

Նշենք, որ Պարգեւ Կարո-Յակոբյանին փետրվարի 20-ին գանգուղեղային տրավմա, կոմատոզ վիճակ ախտորոշմամբ տեղափոխվել էր Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ փետրվարի 21-ին գիտակցության չգալով մահացել էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ