News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ իրենց սխալը կամ ձախորդությունը վերագրելով չար հայերի դավադիր ջրին: Այս մասին ասել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե իբր Սարսանգի ջրամբարից բաց թողած ջրի պատճատով փլուզվել է կամուրջը։

«Իրականում Սարսանգի ՀԷԿ-ի գործունեության ռեժիմը ոչ մի փոփոխություն չի կրել վերջին ամիսներին, եւ ամեն օր Սարսանգից բաց է թողնվում վայրկյանում միջինը 20 խորանարդ մետր ջուր, որը շատ հեռու է կամուրջ քանդելու ծավալից: Ավելին՝ հասարակ տրամաբանությունը հուշում է, որ եթե նույնիսկ մենք մեծ ծավալի ջուր բաց թողնենք ինչ-ինչ նպատակներով, ապա այն կվնասի մեր ՀԷԿ-ի սարքավորումները, որոնք նախատեսված են նշածս միջին ծավալի համար: Հետեւաբար, ուղղակի բացառվում է այդ սցենարը, թող պատճառը որոնեն իրենց մոտ, եթե, իհարկե, այդ կամուրջը քանդվել է իրականում:

Ի դեպ, այս տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը եւս մեկ անգամ խոստովանեց, որ Արցախը, այնուամենայնիվ, Սարսանգի ջրի ելքն ամբողջովին չի փակում եւ տարվա ընթացքում հսկայական ծավալի ջուր է տրամադրում իրենց: Իսկ եթե ամառվա սեզոնին էլ են ցանկանում ջուր ունենալ, ապա Խորհուրդ կտայի ողջախոհ գտնվել եւ համագործակցել Արցախի Հանրապետության հետ, ինչը փոխշահավետ է երկու կողմերի բնակիչների համար: Հիշեցնեմ, որ եթե Ադրբեջանի գյուղացիները տարեկան 8-9 ամիս ջուր են ստանում Սարսանգի ջրամբարից, ապա մեր գյուղացիները նույնիսկ մեկ օր չեն ստանում, քանի որ Ադրբեջանը փակ է պահում ջրանցքի՝ իրենց տարածքում գտնվող հանգույցը»,-ասել է Արտակ Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ ԱՊԱ գործակալությունը հայտնել էր, թե Այրիջա գյուղում Սարսանգի ջրամբարից ջրի բացթողնման հետեւանքով գետի ջրի մակարդակի բարձրացման պատճառով կամուրջ է փլուզվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Ամենաշատ