News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Forbes հանդեսի հրապարակած միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է 4 հայ գործարար:

Հայազգի միլիարդատերերից ամենաբարձր վարկանիշն ունի Սերգեյ Գալիցկին, որը 5,7 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում է 219-րդ հորիզոնականը: Գալիցկին բնակվում է ՌԴ-ում, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է:

Աղյուսակում է հայտնվել նաեւ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը  3,1 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում է 549-րդ տեղը: Նշենք, որ իր կարողությամբ Կարապետյանը Ռուսաստանում 28-րդն է:

Ցուցակում է հայտնվել նաեւ արգենտինահայ գործարար, բարերար էդուարդո էռնեկյանը, որի կարողությունը կազմում է 2,2 մլրդ դոլար: Այս տարի նա 810-րդն է, մինչդեռ նախորդ տարի 1006-րդն էր: Ի դեպ, արգենտինահայ գործարարն Արգենտինայում 2-րդ ամենահարուստ մարդն է:

Հեղինականավոր Forbes-ի վարկանիշային աղյուսակում կա նաեւ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավար Դանիլ Խաչատուրովը, որի կարողությունը կազմում է 1,4 մլրդ դոլար: Նշենք, որ Խաչատուրովն իր կարողությամբ 50-րդն է Ռուսաստանի Դաշնությունում:

Նշենք, որ հեղինակավոր հանդեսի աղյուսակի համաձայն՝ աշխարհի ամենահարուստ մարդմ արդեն 3-րդ տարին Բիլ Գեյթսն է: Նրա կարողությունը կազմում է շուրջ 75 մլրդ դոլար: «Զառա» ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան, որի կարողությունը գնահատվում է 67 մլրդ դոլար, 3-րդ հորիզոնականից բարձրացել է 2-րդ: Օրտեգանին իր տեղը զիջել է մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմ Էլուն, որն ունի 50 մլրդ դոլար:

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը միակ հաջողակ միլիարդատերն է: Ցուկենբերգն իր կարողությունն ավելացրել է 11 մլրդ դոլարով: Նա 6-րդն է վարկանիշային ցուցակում:

Հեղինակավոր հանդեսի աղյուսակի համաձայն՝ աշխարհում կա 1810 միլիարդատեր: Նրանցից 190-ը կանայք են: Միայն Միացյալ Նահանգներն ունի 540 միլիարդատեր: Նրանց հաջորդում է Չինաստանը՝ 251, ապա Գերմանիան՝ 120: Ռուսաստանն ունի 77 միլիարդատեր, նախորդ տարվա համեմատ՝ 21-ով պակաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ