News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Բելառուսի հետ ստեղծված միջապետական ֆինանսաարդյունաբերական «Պաշտպանական համաարգեր» խմբին Հայաստանի անդամակցության նպատակով  Հայաստանի հետ բանակցությունների անցկացման առաջարկը:

Համապատասխան հրահանգը չորեքշաբթի տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: 

«Ընդունել  ՌԴ կառավարության առաջարկը միջպետական ֆինանսաարդյունաբերական «Պաշտպանական համակարգեր» խմբի ստեղծման վերաբերյալ ՌԴ-ի եւ Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միացման վերաբերյալ համաձայնագրի կնքման նպատակով Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու մասին», — ասված է փաստաթղթի տեքստում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Բաց աղբյուրների տվյալներով, «Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն ստեղծվել է դեռեւս 1996-ին գլխամասային կոնստրուկտորական բյուրոների, գիտահետազոտական ինստիտուտների եւ սերիական ձեռնարկությունների` առարկայական ՀՕՊ միջոցների եւ համակարգերի նախագծողների եւ պատրաստողների կողմից: Զուգահեռաբար գործում է համանուն ռուս-բելառուսական միջպետական ֆինանսաարդյունաբերական խումբը, որը ստեղծվել է բաժնետիրական ընկերության հիմքի վրա:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ