News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի եւ նրա մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների միջեւ այսօր՝ մարտի 3-ին, հաշտության համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանի խոսքով՝ ըստ համաձայնագրի դերասան Վարդան Պետրոսյանը Հակոբյաններին կփոխհատուցի 2 մլն դրամի փաստաբանական ծախսերը, որից հետո նրանք որեւէ պահանջ չեն կարող ներկայացնել իր պաշտպանյալին:

«Հաշտության համաձայնագիրը ստորագրվեց, իսկ թե կողմերն անձնապես հաշտության կգան, թե ոչ, դժվար է ասել: Դա բարոյական կատեգորիա է, երկար ժամանակ կպահանջվի, բայց կարող եմ ասել, որ արդեն որեւէ մեկը շահագրգիռ չէ, որ այդ վեճը շարունակվի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Գործով որոշումը կհրապարակվի մարտի 15-ին:

Նշենք, որ դերասանի գույքը եւ դրամական միջոցները կալանքի տակ են վերցվել հենց տուժող կողմի պահանջով։ Մասնավորապես, Հակոբյանները պահանջում են, որ Վարդան Պետրոսյանը փոխատուցի տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերը եւ փաստաբան Ռուբեն Բալոյան ծառայությունների դիմաց իրենց վճարած գումարը, որը, ըստ ներկայացված քաղհայցի, կազմում է  3 մլն 400 հազար:

Հիշեցնենք, որ երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղավոր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը 2015թ. սեպտեմբերի 2–ից պատիժը կրում է բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալիս ՔԿՀ–ից եւ մինչեւ 20:00–ն պետք է կրկին ներսում լինի: Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք ունի, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16–ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին պատիժը կկրի բաց ռեժիմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում թմրանյութերի պատճառով մահացության ռեկորդային դեպքեր են գրանցվել
Կոկաին և կրեկ օգտագործելու հտևանքով մահացությունների թիվը զգալիորեն աճել է՝ 507-ից հասնելով 610-ի...
Նյու Յորքում ավարտվել է Թրամփի գործով պատմական դարձած քրեական դատավարությունը
Այն ժամանակվա փաստաբան Մայքլ Քոենը 2016 թվականին Թրամփի նախագահական հեռանկարները խթանելու նպատակով վճարել էր պոռնոդերասահուն...
Զավթել և պահել է շենքը․ նռնակով Աբովյանի «Արդշինբանկ»-ի մասնաճյուղ ներխուժած 49-ամյա տղամարդը կալանավորվել է
Այնտեղ գտնվող բանկի աշխատակիցներին, ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցին և հաճախորդներին ահաբեկելու, ինչպես նաև բանկի…
Փոխնախարար. Ոստիկանությունը հայտարարել է 2023-2024թթ. թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարիներ
Նա այս ուղղությամբ ձեռք բերված արդյունքները շատ դրական որակեց։ «Այս խանութներն ու ալիքները...
Տղամարդու մոտ խոշոր չափերի հասնող մարիխուանա կար․ ոստիկանների հերթական բացահայտումը
27-ամյա երիտասարդը ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և մաքսանենգ...
Նոյեմբերյանում ապրիլի 23-ին խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է
Հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ