News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ անցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հերթական նիստի ժամանակ քննարկվել են առեւտրի, ագրարային արդյունաբերության համալիրի ու տեխնիկական կանոնակարգման ոլորտների հարցերը: 
Ինչպես NEWS.am –ին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայության բաժնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Ցիպլյոնկովը, բացելով ԵՏՀ Կոլեգիայի նիստը ՝ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ Հանձնաժողովը պետք է ավելի ակտիվ դիրքորոշում զբաղեցնի եվրասիական ինտեգրման ամրապնդման գործում: « ԵՏՄ-ում գործընկեր- երկրների միջեւ ինտեգրման պակասը մարտահրավերր է Միության կայունությանը»,- հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը: 
ԵՏՀ Կոլեգիան հաստատել է երկու փաստաթուղթ, որոնք անհրաժեշտ են ԵՏՄ –ում բժշկական արտադրանքի ընդհանուր շուկայի լիարժեք մեկնարկի համար՝ Բժշկական արտադրանքի կենսաբանական գործողությունը գնահատելու նպատակով հետազոտությունների ( փորձարկումների ) անցկացման կանոնները եւ ԵՏՄ անդամ երկրների իրավասու մարմինների կողմից ՝ մարդկանց կյանքին կամ առողջությանը սպառնացող բժշկական արտադրանքի կիրառման դադարեցման կամ արգելքի միջոցառումների կիրառման կարգը:
Այսօր ԵՏՄ պետություններում արգելքի տարբեր միջոցառումներ են կիրառվում մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալիք հանդիսացող, անորակ, կեղծ կամ մաքսանենգ ճանապարհով ներմուծված բժշկական արտադրանքի համար: Դրանից տուժում է այդ միջոցառումների արդյունավետությունը:
Միասնական Կարգի ընդունումը կօգնի վերացնել այս խնդիրը: Բացի դրանից այն կնպաստի, որ միասնական շուկայում հայտնվի բուժարտադրանք, որը համապատասխանում է անվտանգության ու արդյունավետության մասին ԵՏՄ-ում գործող ընդհանուր պահանջներին: 
Կանոնները ու Կարգը ծրագրում են հաստատել ԵՏՀ Խորհրդի հերթական նիստի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ