News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքի սպանության գործով նոր մեղադրական զեկույցում հայտնվել է կից փաստաթուղթ, որում նշվել է, թե Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը Թուրքիայի հայ համայնքին հետեւում է  «էթնիկ պառակտիչ գործունեություն» ենթավերնագրի տակ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, 2011 թվականի մարտի 1-ից 30-ը Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MIT) երկրի բոլոր ոստիկանական բաժանմունքներին ու հետախուզական վարչություններին հայերի, հույների, ասորիների ու մի շարք կազմակերպությունների հետ կապված «աշխատանքային գրքույկ» է ուղարկել։ Հիշյալ գրքույկի մեջ «Էթնիկ պառակտիչ գործունեություն» ենթավերնագրի տակ տեղ է գտել «Հայ լինել» բաժինը։

Հիշյալ գրքույկ-փաստաթուղթը կցվել է Հրանտ Դինքի սպանության գործով նոր մեղադրական զեկույցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ