News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ բարիդրացիական հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ եւ նախկինում տեղի ունեցած իրադարձությունները խոչընդոտ չեն, որպեսզի երկրի նախագահն այսօր մասնակցի «Ռոսիա Մոլ» առեւտրի կենտրոնի բացման արարողությանը:

Մեզ հետ զրույցում  Խաչատուր Սուքիասյանը մանրամասնել է՝ որքանո՞վ է հավանական  իր վերադարձը քաղաքականություն եւ որ ուժի միջոցով։

Պարոն Սուքիասյան, շատերի համար տարակուսելի է, որ Սերժ Սարգսյանին հրավիրել եք Ձեր նորաստեղծ առեւտրի կենտրոնի բացմանը`հաշվի առնելով 2008-ի հայտնի իրադարձությունները, Ձեր ընդդիամդիր հայացքները: Ինչո՞վ է պայմանավորված հրավերը:

Նախ՝ Հայաստանի Հանրապետությունում այսպիսի ժամանակակից կառույց է կառուցվում, կարծում եմ՝ հանրապետության նախագահը նույնպես պետք է տեղյակ լինի, ինչու ոչ, նաեւ այցելի, ես շատ դրական եմ նայում։

Շատերը դեռ չեն մոռացել, թե ինչպես 2008-ի քաղաքական իրադարձությունների պատճառով զրկվեցիք «Բջնի» գործարանից: Փաստորեն դա խոչընդոտ չէ՞:

Պատկերացնում եք,  Խաչատուր Սուքիասյանը սկսի անձնավորել էդ խնդիրները, կարծում եմ՝ դա ժամանակակից մոտեցում չէ։ Հասկանում եք, չէ՞, սա որքան ժամանակակից քաղաքակիրթ մոտեցում է անկախ ամեն ինչից։ Ես իմ երկրում կառուցում եմ, ստեղծում եմ, եւ հասարակության, եւ երկրի  համար։ Ես սրանով նույնպես ապացուցում եմ, որ ես ստեղծող արարող  ճանապարհի մարդ եմ։

Փաստորեն, այսօր Սերժ Սարգսյանի հետ բարիդրացիական հարաբերություննե՞ր ունեք:

 Ես բարիդրացիական հարաբերություններ ունեմ ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ շատերի հետ։ Այո, ունեմ բարիդրացիական հարաբերություններ: Կարծում եմ՝ վերջին տարիներին Հայաստանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բավականին տեղեկացված մարդ է։  Ամեն ինչից տեղյակ է, կարծում եմ՝ նա նույնպես խրախուսում է, որպեսզի Հայաստանը զարգանա։

Հավանական համարո՞ւմ եք, որ կրկին լինեք  այն քաղաքական հարթակում, որը իշխանության հրաժարականն է պահանջում։

Ես իմ  ընդդիմադիր քաղաքական հայացքներն ունեմ, այս պահին նույնպես ունեմ։ Ես ինչ խնդիր որ տեսնում եմ, որը  չի նպաստում Հայաստանի  ցանկացած ինստիտուտի զարգացմանը, բարձրաձայնում եմ։ Իմ կարծիքը, իմ մոտեցումները ես կարողանում եմ ազատ արտահայտել ու ասել Սերժ Սարգսյանին։

Իսկ Ձեր կարծիքով, գործող իշխանությունը ցանկություն ու կամք ունի՞ լուծելու Ձեր նշած խնդիրները:

Տարիների կտրվածքով, չգիտեմ՝ իներցիա կոչենք, թե  ժամանակ առ ժամանակ բարեփոխումների ամբողջ փաթեթի ազդեցություն,  բայց երբ համեմատում ենք 5-5 տարվա փուլերով  եւ հաշվի առնում  համաշխարհային զարգացումները, որոնք,  իհարկե, մեզ մոտ դանդաղ տեմպերով են, զարգացման միտումներ նկատվում են Հայաստանում։

Պարոն Սուքիասյան հնարավո՞ր է վերադառնաք քաղաքականություն՝ «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության ցուցակով մասնակցելով 2017-ի խորհրդարանական ընտրություններին։

Ես դեռ ոչ մի որոշում չունեմ այդ մասով։ Քաղաքականություն վերադառնալու համար ինձ պետք է ուսումնասիրել, պատկերացնել  ու հասկանալ։ Ընդհանրապես որոշում չկա եւ քաղաքականության մեջ մտնելն այնքան ուժ ունի, որքան՝ չմտնելը։ Առայժմ այսպիսին է իմ մոտեցումը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ Ձեր անմիջական առնչության մասին  լուրեր կան, անգամ  ֆինանսական աջակցության տեսանկյունից:

Ցանկացած առողջ ծրագիր եթե Հայաստանում լինի, ես շատ դրական կտրամադրվեմ, դա ես պետք է գնահատեմ՝ ինչն է դրական Հայաստանի Հանրապետության համար, ապագա սերունդների համար։

Ձեր որոշումն ինչի՞ց է կախված։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես Պոլիտեխնիկն եմ ավարտել, ինձ պետք է ավելի խորը ուսումնասիրել ու պատկերացնել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ