News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ստամբուլի վարչական գործերով 4-րդ դատարանի որոշումով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի ներկայացուցիչ է նշանակվել նրա մայրը՝ Մարի Մութաֆյանը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ստամբուլի վարչական գործերով 4-րդ դատարանում Պոլսո հայոց հիվանդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի համար ներկայացուցիչ նշանակելու պահանջով դատավարության ընթացքում պատրիարքական տեղապահ արք. Աթեշյանի փաստաբանը պահանջել է մերժել պահանջը։

Դատական նիստի վերջում դատարանը, ապացուցված համարելով, որ պատրիարքը հիվանդության պատճառով չի կարող պարտականությունները կատարել, որոշել է Հայոց պատրիարքի ներկայացուցիչ նշանակել պատրիարքի մորը՝ Մարի Մութաֆյանին։

Թուրքիայում Պոլսո հայոց պատրիարքի հարցը շարունակում է մեծ խնդիր լինել ստամբուլահայ համայնքում։  Ստամբուլահայերի մի մասը պնդում է, թե պետք է նոր պատրիարք ընտրել, քանի որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով չի իրականացնում պարտականությունները։  Համայնքի մի մասն էլ կարծում է, թե պետության կողմից փոխպատրիարք նշանակված արք. Աթեշյանը պետք է իրականացնի պատրիարքի պարտականությունները։

Պոլսո հայոց պատրիարքարանի կանոնադրությամբ պատրիարքն ընտրվում է ցմահ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ