News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պատմության պետական թանգարանում բացված «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդես, որը կազմակերպվել է Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջեւ համագործակցության ծրագրի շրջանակներում:

Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 160 ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից եւ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանից: Կազմակերպիչները հրատարակել են նաեւ ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը` վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը, իսկ առանձին բաժնով` Հայոց ցեղասպանության թեման:

Շրջայցի ավարտին թանգարանի հյուրերի մատյանում Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել. «Որպես Հայաստանի նախագահ՝ ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Ռուսաստանի հնագույն շենքերից մեկում՝ Պատմության պետական թանգարանում, որտեղ անցկացվում է «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված հայ ժողովրդի բազմահազարամյա պատմությանը, որում քիչ չեն մեր եղբայրական ժողովուրդների պատմութան եւ մշակույթի միահյուսման մասին փառավոր էջերը: Համոզված եմ, որ այստեղ պահվող յուրահատուկ փաստաթղթերի եւ ցուցադրանմուշների շարքը այսուհետ եւս կհամալրվի հայ-ռուսական հարատեւ եղբայրության նոր արժեքավոր վկայություններով»:

Նույն օրը Հայաստանի Հանրապետության դեսպանությունում ՀՀ նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն: Հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ սահմանադրական արդարադատության ոլորտում բազմամյա եւ արդյունավետ համագործակցության համար, Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Դմիտրիի Զորկինին նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Բարեկամության շքանշանով: ՀՀ նախագահի կողմից նույն բարձր պարգեւին են արժանացել նաեւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Յակովի Չայկանեւ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Իվանի Բաստրիկինը` Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11–ին ՌԴ մայրաքաղաքում մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը: Նախագահը ողջունել է մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին եւ նրանց խաղին հետեւող բազմաթիվ երկրպագուներին, մրցաշարին մաղթել հաջողություններ եւ կատարել առաջին քայլը միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մասնակցությամբ շախմատային խաղում: Հայաստանի եւ ՖԻԴԵ-ի նախագահները մրցաշարին զուգահեռ կայծակնային խաղի չնախատեսված պարիտա են անցկացրել, որն ավարտվել է ՀՀ նախագահի հաղթանակով:

Ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Ռաշնություն` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր երեկոյան կվերադառնա Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ