News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ապացույցներ ունի այն մասին, որ Սիրիայի տարածքում թուրքական զորքեր կան: Այս մասին REN TV-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նաեւ թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի գործողությունները կոչել է «սողացող էքսպանսիա»՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կպնդի, որպեսզի ՄԱԿ-ը քրդերին կոչ անի միանալ Սիրիայի հակամարտության հարցում խաղաղ բանակցություններին՝ չնայած Թուրքիայի դիմակայությանը:

Ըստ Gazeta-ի, Լավրովը նաեւ հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ էր Սիրիայում իր գործողություններն ԱՄՆ-ի հետ այնպես համակարգել, որ Ռաքքա քաղաքը հնարավոր կլիներ հետ նվաճել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ