News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հնդկական Միզորամ նահանգում հնագետները հնագույն քաղաքի մնացորդներ են հայտնաբերել, որը կարող է անհետացած քաղաքակրթության պատկանել:

2015 թվականի նոյեմբերից Վանգչխիա քաղաքի մերձակայքում պեղումներ են անցկացվում, որոնք կարող են լույս սփռել այստեղ գոյություն ունեցած քաղաքի գաղտնիքի վրա, ինչպես նաեւ ուսումնասիրել Միզորաի եւ Հնդկաստանի ամբողջ հյուսիս-արեւելքի քաղաքակրթության մասին նախկինում անհայտ փաստերը:

Հնագետների խումբն արդեն մեծ թվով հետաքրքիր եւ օգտակար տեղեկություններ է հայտնաբերել, այդ թվում՝ ավելի քան 50 շինություն: Դրանց պատերին մարդիկ, կենդանիներ եւ ծաղիկներ են պատկերված: Բացի այդ, ջրավազաններ են հայտնաբերվել, որոնք նման են Թաջ Մահալում գոյություն ունեցածին:

Ըստ Planet Today-ի, հնագույն քաղաքը մանրամասն ուսումնասիրելու եւ դրա տարիքը որոշելու համար մասնագետները ռադիոածխածնային անալիզ են կատարելու, որը կարող է հնագույն քաղաքակրթության գաղտնիքների բանալին դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ