News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իսրայելցի զբոսաշրջիկը երկրի հյուսիսում էքսկուրսիայի ժամանակ հին հռոմեական ժամանակաշրջանի ոսկե մետաղադրամ է գտել, որը, ինչպես նախկինում էր համարվում, մեր օրերում պահպանվել է միակ օրինակով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսրայելի Հնությունների վարչության ներկայացուցչին:

Մետաղադրամի մասին, որը շուրջ 2 հազար տարի առաջ թողարկել է Տրայան կայսրը ի հիշատակ իր նախնու՝ Օկտավիանոս Օգոստոսի, գիտնականները խոսում են որպես համաշխարհային նշանակության գտածոյի: Դրա երկրորդ օրինակը պահպանվում է Բրիտանական թանգարանում:

Այն խոտի մեջ գտել է Լորա Ռիմոնը, որը զբոսաշրջիկների խմբի հետ ճամփորդել է Իսրայելի հյուսիսային շրջաններում եւ հասել հնագիտական պեղումների վայր:

Օրենքի համաձայն, Իսրայելում հայտնաբերված հնագիտական գտածոները պատկանում են պետությանը: Դրանք գտնելու եւ պետությանը չհանձնելու կամ վաճառելու դեպքում մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ